Վարակաբանություն
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ հիվանդությունների առանձին նոզոլոգիաների կենսառիթմերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել համաճարակաբանական որոշ օրինաչափություններ, որոնք էլ կանխատեսումների հիմքն են կազմում:
Համաճարակային գործընթացի պարբերականություն նկատվում է ինչպես տարբեր տարիների ընթացաշարժում, այնպես էլ տարվա ընթացքում: Վարակիչ հիվանդությունների սեզոնայնությունը համաճարակային շարժընթացի ամենացայտուն օրինաչափություններից է: Հիվանդացության հիմնական ցուցանիշները սեզոնային, միջին ամսական և միջին տարեկան հիվանդացության ցուցանիշներն են [1, 2]:
Գյումրիում աղիքային վարակների սեզոնային օրինաչափությունները բացահայտելու նպատակով կատարվել է աղիքային վարակներով հիվանդացության երեսնամյա հետահայաց և ընթացիկ համաճարակաբանական հետազոտություն (1977-2006 թթ. համար, ըստ ամիսների): Հետազոտության համար նյութ են ծառայել հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի արխիվային փաստաթղթերը, այդ թվում` վարակիչ և մակաբուծային առանձին հիվանդությունների մասին ամսական, տարեկան հաշվետվական ձևերը (ձև N85, N85ա), աղիքային վարակների վերաբերյալ տեղեկատվական նյութերը (վարակիչ հիվանդությունների N60 գրանցամատյանները) և այլ փաստաթղթեր:
Համաճարակաբանական դիտարկումները ցույց են տվել, որ աղիքային վարակներով (ԱՎ-ներով) հիվանդացության ամենամյա միջին ցուցանիշը 1977-2006 թթ. համար առանձին ամիսների ժամանակ ունեցել է նշանակալի տատանումներ (աղյուսակ 1):
Դիտարկվող ժամանակաշրջանում ընդհանուր ԱՎ-ներով միջին ամսական հիվանդացությունը կազմում է տարեկան դեպքերի 8,3%-ը, ընդ որում, տարվա առաջին կեսին միջին ամսական ցուցանիշը ցածր է` 6,5%: Սակայն սկսած հուլիսից` հիվանդացությունը մինչև տարվա վերջը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Որոշ վարակների դեպքում (տիֆ, շիգելոզներ, ՎՀԱ) այն բարձր է մնում նաև ձմռանը: Բոլոր ԱՎ-ների համար միջին ամսական հիվանդացությունը հուլիսից դեկտեմբեր կազմում է 10,2%:
Աղյուսակ 1 Գյումրիում ԱՎ-ներով երեսնամյա հիվանդացության միջին տարեկան մասնաբաժինն
ըստ ամիսների, 1977-2006թթ. համար

Հիվանդացության ամենաբարձր մակարդակ դիտվում է օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին` բացառելով ՎՀԱ-ն, որը բարձրանում է սեպտեմբերից մարտ: Առանձին նոզոլոգիաներով հիվանդացության սեզոնային վերլուծությունը թույլ է տալիս բացահայտելու որոշ օրինաչափություններ (աղյուսակ 2):
Աղյուսակ 2 ԱՎ-ների առանձին նոզոլոգիական ձևերի սեզոնայնությունը Գյումրիում
1977-2006թթ` ներկայացված տարեկան դեպքերի ընդհանուր հիվանդացության մասնաբաժնով

Տիֆ-պարատիֆային վարակների սեզոնայնությունը Գյումրիում ամառ-աշնանային է, հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվում հուլիսից-նոյեմբեր ամիսներին և կազմում տարեկան դեպքերի 56,6%-ը (աղյուսակ 1): Գարնանը հիվանդացության միջին մակարդակը պահպանվում է 16,5%-ի սահմանում, ամռանը 41,7% է, աշնանը` 20,6, ձմռանը բարձր է` 21,2%: Տարվա առաջին կեսին միջին ամսական հիվանդացությունը կազմում է 7.0, երկրորդ կեսին` 9,7%: Առավելագույն հիվանդացություն գրանցվում է հուլիս-օգոստոս ամիսներին` համապատասխանաբար, 18,3 և 17,7%: Դիտարկման ամբողջ ժամանակահատվածում որովայնային տիֆով հիվանդացության սեզոնայնությունը փոփոխվել է. չնայած նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում այն բարձր է եղել ամռան-աշնան ամիսներին: Սեզոնային բարձրացմանը նպաստել է գարնան-ձմռան ամիսներին հիվանդացման դեպքերի մեծ մասնաբաժինը (գարնանը` 16, ձմռանը` 19.9%), որոնք կարող են սեզոնային հիվանդացության բարձրացման պատճառ դառնալ: Դրան նպաստել են նաև ամբողջ տարվա ընթացքում ջրագծի և կոյուղագծի հաճախակի արձանագրվող վթարները, ինչպես նաև ջրային ուղիով փոխանցման համար նպաստավոր պայմանների առկայությունը: Բացի այդ, այն տարիներին (1977, 1980, 1984 թթ.), երբ ձմռանը և գարնանը արձանագրվել են ԱՎ-ներով հիվանդացման մեծաքանակ դեպքեր, բարձր է եղել նաև սեզոնային հիվանդացությունը: Երկրաշարժի տարիներին տիֆ-պարատիֆային հիվանդացությունը բարձր է եղել գարնան-ամռան ամիսներին, ինչը հավանաբար պայմանավորված է եղել 1988 թ. հետո ջրագծերի ներքին ցանցի վնասման հետ: Այս ժամանակաշրջանում, չնայած բոլոր նպաստավոր պայմաններին, ջրային բռնկումներ չեն արձանագրվել` կապված ուժեղացված հակահամաճարակային համալիր միջոցառումների, այդ թվում` նաև խմելու ջրի գերքլորացման հետ:
Հետերկրաշարժյան վերականգնման ժամանակաշրջանում` 1989-2006 թթ., որովայնային տիֆով հիվանդացությունը բարձր է եղել ամռան-ձմռան ամիսներին: Այս ժամանակաշրջանում բռնկումներ չեն արձանագրվել, գրանցվել են հատուկենտ, իրար հետ չկապված դեպքեր: Գարնանը հարուցիչը կենցաղ-կոնտակտային մեխանիզմով պահպանվել է միջսեզոնային ընթացքում (7,4%)` սեզոնում կազմելով տարեկան դեպքերի 56,6%-ը:
Սալմոնելոզային այլ վարակներ արձանագրվում են ամբողջ տարվա ընթացքում, երբեմն անսպասելիորեն աշխուժանալով` անկախ սեզոնից: Միջին ամսական հիվանդացությունը տարվա առաջին կեսին կազմում է 8,6, երկրորդին` 8,1%: Երկարաժամկետ դիտարկումները ցույց են տալիս, որ տարեկան հիվանդացության 65,3%-ն արձանագրվում է գարնան-ամռան ամիսներին: Գարնանը հիվանդացությունը կազմում է տարեկան դեպքերի 33, ամռանը` 32,3%-ը` ձմռան համեմատությամբ բարձրանալով 2,2 անգամ: Աշնանը և ձմռանը այս ցուցանիշը կազմում է` համապատասխանաբար, 20,0 և 14.7%: Այլ սալմոնելոզներով հիվանդացությունը բարձր է մարտից հոկտեմբեր: Այս ընթացքում արձանագրվում են տարեկան դեպքերի 65.3%-ը: Դիտարկվող ժամանակաշրջաններում այլ սալմոնելոզներով հիվանդացության սեզոնայնությունը փոխվել է` պայմանավորված մի շարք գործոնների համալիր ազդեցությամբ: Օրինաչափությունը կտրուկ փոփոխվել է բնական աղետի հետ կապված` պահպանելով գարուն-ամառ սեզոնայնությունը: Սեզոնային հիվանդացությունը նախաերկրաշարժյան, երկրաշարժի և վերականգնման ժամանակահատվածների համար կազմել է տարեկան հիվանդացության` համապատասխանաբար, 62,3, 66,7, 69,3%-ը: Ընդ որում, նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում գարնան-ամռան հիվանդացության հարաբերությունը եղել է մոտավորապես հավասար` կազմելով տարեկան դեպքերի, համապատասխանաբար` 32.2 և 30.1%-ը: Երկրաշարժի տարիներին գարնան ամիսներին հիվանդացությունը 1,3 անգամ գերազանցել է ամառայինին` կազմելով, համապատասխանաբար` 38.2 և 28.5%: Վերականգնման տարիներին սեզոնային հիվանդացության մակարդակը բարձրացել է ի հաշիվ ամռան ամիսների: Ամռանը հիվանդացության մակարդակը 45.7% է, գարնանային հիվանդացությունից 1,9 անգամ բարձր` 23.6%: Սալմոնելոզներով առավելագույն հիվանդացման ամիսներ են նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում` մարտ և հունիս, երկրաշարժի ժամանակաշրջանում` ապրիլ և օգոստոս, վերականգնման տարիներին` հուլիս և օգոստոս ամիսները: Երկարաժամկետ շարժընթացում սալմոնելոզային այլ վարակներով հիվանդացությունը բարձր է եղել գարնան-ամռան ամիսներին:
(շարունակելի)
Գրականություն
- Исаева М.С. Ришунин Ю.П., Мухина Л.П., Копытов В.И. и др. Динамика изменений сезонной и круглогодичной заболеваемости дизентерией в ряде городов Европейской части РСФСР. // ?МЭИ, N11, 1986, С. 30-34.
- Облапенко Г.П. Сезонность острых кишечных инфекций на северо-западе РСФСР. // ЖМЭИ, N7, 1983, 12-16.
11.10.2009 Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
06.10.2011 Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
18.07.2011 Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
21.04.2011 «Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
11.02.2011 Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
28.07.2010 Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
30.04.2010 Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
29.04.2010 Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
25.01.2010 Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
21.01.2010 Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
13.10.2009
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLsomcW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ